Օգոստոսի 10-15-ը հանրապետության հովտային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր ջերմային ֆոն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:  «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +20+22, իսկ վաղը ցերեկը՝ +36+37 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +27+32

Կոտայքում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +27+32

Գեղարքունիքում՝ գիշերը՝  +14+19, ցերեկը` +27+32,

Լոռիում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+33,

Տավուշում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +34+38,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +27+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը`+36+39,

Արարատում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +38+40,

Արմավիրում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +38+40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +27+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +21+24, ցերեկը` +38+40,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը`  +20+25, ցերեկը` +36+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+34,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +18+23, ցերեկը` +32+37