Եղվարդ քաղաքից այսօր՝ նոյեմբերի 9-ին, շմոլ գազից թունավորում ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 21-ամյա Անի Թադեւոսյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիվանդանոցից՝ նշելով, որ աղջկա հետ հիվանդանոց տեղափոխված նրա հայրը՝ 59-ամյա Արամ Թադեւոսյանն ամբուլատոր բուժօգնություն է ստացել եւ իր ցանկությամբ դուրս գրվել հիավնդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էիքն, որ Եղվարդ քաղաքից Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել հայր եւ դուստր: