News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Life -ի տրամադրության տակ է հայտնվել Սեւ ծովում դեկտեմբերի 25-ին կործանված «Տու 154» օդանավի ինքնագրերից մեկի աուդիոձայնագրության վերծանումը։ Ձայնագրությունը ֆիքսել է օդաչուների խցում տեղի ունեցած խոսակցությունները։

Դատելով վերծանումից, ստեղծված վթարային իրավիճակը հանկարծակի է բերել անձնակազմի անդամներին, առաջին վայկյաններին երկու օդաչուները կորցրել են ինքնատիրապետումը, սակայն արագ ուշքի են եկել ու փորձել փրկել օդանավը։

Վերծանումը բարդանում էր կողմնակի աղմուկի պատճառով։ Օդաչուների ասածների մի մասը՝ գուցե ամենակարեւորները, ազդանշանների բարձր ձայնի պատճառով չի լսվում։

Վերծանում

  • Արագություն 300 ․․․(ոչ հստակ)
  • (Ոչ հստակ)
  • Հրամանատար, հենակները հավաքեցի
  • (Ոչ հստակ)
  • Այ քեզ բան
  • (Հնչում է կտրուկ ազդանշան)
  • Փականնե՛րը, գրողը տանի, սա ի՞նչ ապուշություն է․
  • Բարձրաչա՛փը
  • Մեր․․․ (Ոչ հստակ)
  • (Հնչում է ազդանշան երկրին վտանգավոր աստիճանի մատենալու մասին)
  • (Ոչ հստակ)
  • Հրամանատար, մենք ընկնում ենք

Ձայնագրության ավարտ

Աղբյուրի խոսքով «սեւ արկղերի» վերծանումը նախնական ցույց է տվել, որ վթարից առաջ միացել է «Տու 154»-ի ընթացքի անկյան գերազանցման հաղորդիչը։ Առկա տվյալերով, դրա պատճառը կարող էր լինել թռիչքային մեխանիզացիայի խնդիրները։

«Սեւ արկղերը վերծանելիս մասնագետները լսել են այն համակարգի բնորոշ ազդանշանը, որն ուղեկցում է ընթացքի անկյան գերազանցմանը։ Այդ համակարգը ավտոմատ կերպով արձագանքում է ընթացքի կրիտիկական անկյանը»,- պարզաբանել է աղբյուրը։

Բացի դրանից փորձագետները պարզել են, որ հիմնական պատճառները կարող էին լինել հենց օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մեխանիզացիայի ոչ սինխրոն հավաքումը կամ թռիչքային մեխանիզացիայի հավաքման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ