News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի նորընտիր վարչապետ Գլադիս Բերեջիկլյանն առաջին օրն աշխատանքի է գնացել ավտոբուսով:

Ավստրալիական The Sydney Morning Herald-ի փոխանցմամբ,, տեսախցիկները նրան ֆիքսել են 205 համարի ավտոբուսում վաղ առավոտյան ժամը 07:10-ին: 46-ամյա հայուհուն ոչ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ էլ մամուլի քարտուղարները:

Ուղեւորներին նույնպես Բերեջիկլյանի այս քայլը զարմացրել է: Նրանք ողջունում էին նորընտիր վարչապետին եւ հաջողություն ցանկանում նոր պաշտոնում:

Նշենք, որ տիկին Բերեջիկլյանի ավտոբուսով երթեւեկելու սովորությունը հայտնի էր, երբ նա դեռ տրանսպորտի նախարարն էր:

Հիշեցնենք, որ Հայ Գլադիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ: 46-ամյա կինը Ավստրալիայի ամենամեծ նահանգի 45-րդ վարչապետն է, նա փոխարինում է Մայք Բերդին:

Գլադիս Բերեջիկլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Այսպիսով, նա դարձավ կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով:

Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչեւ վարչապետ նշանակվելը` նահանգի գլխավոր գանձապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ