News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի մոտ սեւազգեստ մայրերի վրա թքած, նրանց քաշքշած ոստիկանների նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն, որը իրականացնում է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին, սեւազգեստ մայրերը կառավարության շենքի հետնամասում սպասել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, երբ մի խումբ ոստիկաններ նրանց հրել են, քաշքշել եւ փորձել են բերման ենթարկել ոստիկանություն:

Նշենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:

Տպել
Ամենաշատ