ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Օսյանը ընտանիքի միակ երեխան էր, Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: NEWS.am-ի հետ զրույցում Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը նշեց, որ Լեռնիկ Օսյանը մեկ շաբաթ առաջ էր բանակից արձակուրդ եկել:
«Մեկ շաբաթ առաջ էր բանակից արձակուրդ եկել, բարձր տրամադրություն ուներ, բանակից չէր դժգոհում»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ Լեռնիկ Օսյանը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից էր, նա բանակ էր մեկնել 2016թ. առաջին զորակոչով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի




























