News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի կինը՝ Սամանտա Քեմերոնը, ընտանեկան ողբերգության մանրամասներ է պատմել:

«The Times»-ին տված հարցազրույցում Սամանտան պատմել է, որ որդու մահը «մթագնել է իր կյանքում մնացյալ ամեն ինչ»: Իվան Քեմերոնը մահացել է 2009 թվականին, 6 տարեկանում:

Սամանտայի խոսքով՝ ողբերգությունը փոխել է նաեւ իր ամուսնու ընկալումը: «Կարծում եմ՝ դա փոխեց Դեյվի քաղաքականությունը, նրան ավելի ըմբռնող դարձրեց, չնայած նա չէր էլ կարող շատ սուբյեկտիվ լինել»,- ասել է Սամանտա Քեմերոնը:

Քեմերոնը վարչապետ է դարձել իրենց որդու մահվան տարում: «Ինչպես նման իրավիճակում հայտնված ցանկացած մարդ, ես պարզապես շարունակեցի ապրել: Դու ստիպված ես ապրել դրա հետ, քանի որ այլ ընտրություն չունես»,- նշել է Սամանտան:

Քեմերոնները երեք երեխա ունեն. Նենսին ծնվել է 2004 թվականի, Արթուրը՝ 2006-ին, Ֆլորենսը՝ 2010 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ