News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, նրա իրավահաջորդ է ճանաչվել եղբայրը՝ Արսեն Սարգսյանը: Նա ցանկություն է հայտնել, որպեսզի փորձաքննություններում ներգրավվեն նաեւ միջազգային փորձագետներ:

Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը: Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ դեռ վաղ է այս հարցով մեկնաբանություններ անել. նախաքննությունը կպարզի, մեղավորները կպատժվեն: Բաղդասարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ եթե երկրում նախընտրական շրջան չլիներ, նման մեղադրանքներ չէին հնչի, եւ կոչ արել զերծ մնալ շահարկումներից:

Երեկ նույն կոչն է արել նաեւ նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը կոնկրետ անուններ չի նշել, բայց լրագրողների խնդրանքով նրա հայտարարությանն այսօր պատասխանել է Նիկոլ Փաշինյանը: Հայտարարել է, որ գոնե իրենց այդ մեղադրանքն ուղղված լինել չէր կարող:

«Հաց բերողի» հիշատակին երեկ մոմավառություն են կազմակերպել մի շարք քաղաքներում, իսկ Երեւանում այսօր նույնպես Ազատության հրապարակից երթ է մեկնարկել: Հավաքվածներին միացել է նաեւ Վարդան Օսկանյանը: Իսկ բողոքի երթի տասնյակ մասնակիցներ որոշ ժամանակ նստել են Մաշտոցի պողոտայում՝ փակելով երթեւեկությունը: Ոստիկաններին ի վերջո հաջողվել է բանակցությունների միջոցով բացել պողոտան:

Հերթական միջադեպը նախընտրական քարոզչության մասնակիցների միջեւ: Մամուլի հրապարակումների համաձայն՝ երեկ երեկոյան Աջափնյակում ծեծի է ենթարկվել «Ծառուկյան» դաշինքից թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված Վահան Կարապետյանը, որը հայտնի է «Չերրիի Վահան» անունով: ԲՀԿ-ում հայտարարել են, որ Կարապետյանին ծեծել են նույն ընտրատարածքում առաջադրված Արման Սահակյանի թիմակիցները: Սակայն ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Վահան Կարապետյանը ոստիկանությունում բացատրություն է տվել ու նշել, որ ընկել է:

ԲՀԿ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ Կարապետյանին դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել Վահան Կարապետյանի հետ: ՀՀԿ-ի տարածքային շտաբի պատասխան հայտարարության մեջ էլ նշվում է, որ միջադեպը կապ չունի քաղաքական գործընթացների եւ առաջիկա ընտրությունների հետ: Այստեղ նաեւ հայտնել են, որ միջադեպը հրահրել են ԲՀԿ պատգամավորն անձամբ՝ համակիրների հետ միասին:

Արարատի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Արգավանդ գյուղում իրար են բախվել Ford եւ Ferrari մակնիշի ավտոմեքենաները: Ականատեսները նշում են, որ բախումից հետո Ferrari-ի վարորդը նաեւ վրաերթի է ենթարկել մի հետիոտնի: Վարորդները լուրջ մարմնական վնասվածք չեն ստացել, իսկ վրաերթի ենթարկված երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել:

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը կրկին Հայաստանում է: 63-ամյա երաժիշտը Երեւան է ժամանել վաղ առավոտյան, իսկ մի քանի ժամ անց հանդիպել լրագրողներին: Իսկ երկրպագուներին երաժիշտը սպասում է վաղը կայանալիք համերգին: Նշենք, որ դաշնակահարին հռչակ բերեց Պոլ դե Սենեվիլի Ballade pour Adeline ստեղծագործության կատարումը: Այս սինգլը 22 մլն օրինակով վաճառվել է աշխարհի ավելի քան 30 երկրներում: Կլայդերմանը հասցրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն ձայնագրել, ավելի քան 100 սկավառակ թողարկել:

Դոլարը շարունակում է զիջել դիրքերը, իսկ եվրոն թանկացել է եւս 2.5 դրամով: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 520, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, ֆունտինը՝ 598 դրամ:

Մարտի 18-ի ցերեկն ու 19-ի գիշերը հանրապետության լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով առատ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում՝ բուք: Ճանապարհներին մերկասառույց կլինի: Երեւանում վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ