News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի դիահերձումն իրականացվել է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, դիահերձման գործողությունը հնարավոր չէր հետաձգել, քանի որ, ըստ մասնագետների, պետք է կատարվեր մահից հետո 48 ժամվա ընթացքում, հակառակ պարագայում դա կարող էր րոշակի հետեւանքներ ունենալ: «48 ժամից հետո բջիջները սկսում են քայքայվել, եւ, ըստ մասնագետների, օբյեկտիվության համար հարկավոր է դա անել այդ ժամանակահատվածում»,- նշել է Սոնա Տռուզյանը: Նա նշել է, թե միջազգային որեւէ փորձագետ դիահերձմանը չի մասնակցել, թեպետ Քննչական կոմիտեն բավարարել էր միջնորդությունը:

«Մենք միջնորդությունը բավարարել ենք եւ կողմի հետ աշխատում էինք, որպեսզի իրենց իսկ կողմից նախընտրելի համարվող փորձագետները ներկայանան՝ երաշխավորելով, որ նրանք կներգրավվեն փորձաքննությանը: Սակայն մինչեւ ժամանակի լրանալը, երբ պետք է իրականացվեր դիահերձումը, եւ ոչ մի փորձագետ չի եկել, թեպետ մի քանի անուններ նշվել են: Ներկա է գտնվել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը»,- նշեց Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ այս փուլում խոսքը գնում է միայն դիահերձման մասին, անհրաժեշտ նմուշներ, հյուսվածքներ են վերցվել, որ հետագայում հետազոտվեն:

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվել, որ Վրաստանից անկախ փորձագետներ ժամանելու, սակայն որեւէ մեկը չի ներկայացել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ