Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, «Նատալի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երեւանի Բաղրամյան եւ Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջիկը եւ վարորդը վնասվածքներով դիմել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: