News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխանափոխությունից հետո բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի կալանավորմանը: նա նշել է, որ եւ Սամվել Բաբայանը, եւ Ժիրայար Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանն ու «Սասնա ծռեր» խմբի անդամները քաղբանտարկյալներ է: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ Սամվել Բաբայանի ձերբակալումը, ապա կալանավորումը քաղաքական հետապնդում է նրա եւ իրենց դաշինքի նկատմամբ:

«Սամվել Բաբայանը քաղաքական դատապարտյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, «Սասնա ծռերի» տղաները:  «Սասնա ծռերի» հետ կապված ընդունում եմ, որ ոստիկանների մահի խնդիրը կա, պետք է արդար դատավարություն լինի, որն ընդունելի է: Մնացածները քաղբանտարկյալներ են եւ երբ իշխանափոխություն լինի, ցանկացած այլ քաղաքական ուժ այդ տղաներին բանտի խցերից ազատ կարձակի»,-ասել է նա:

Դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն էլ նշել է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր հարվածներ ենե ղել դաշինքի նկատմամբ:

«Մեր դաշինքին հարվածներ են եղել՝ սկսած Ջրառատի դեպքից մինչեւ Էջմիածնի դեպքեր, վերջացրած Սամվել Բաբայանի հետ կապված գործընթացներով: Սամվել Բաբայանն այդ ամենն իր վրա չի վերցրել եւ կարծում եմ, որ որեւէ մի առնչություն չունի եւ նա չէր կարող այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում, այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ քաղաքական հետապնդումներ են եւ Սամվելի, եւ մեր դաշինքի նկատմամբ»,-ասել է նա:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:

235.1 հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կենտրոն եւ Նորք- մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  մարտի 24–ին Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:  Նա բերման էր ենթարկվել մարտի 22-ին, որի վերաբերյալ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ ձեչրբակալությունը  իրականացվել է Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ