News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ղեկավարության երկերեսանիության հերթական օրինակ է անվանել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրումը։

NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բյոuլբյուլօղլուի առաջադրումը՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել է. «Երկերեսանիություն է ոչնչացնել մշակույթի հին հուշարձաններ, անել ամեն ինչ` ընդդեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների ու սկզբունքների։ Էլ չենք խոսում այն մասին, որ առաջադրվել է մարդ, ով կողմ է պատերազմին ու արդարացնում է ուժի կիրառումը։ Դա Ադրբեջանի ղեկավարության երկերեսանիության հերթական օրինակն է»։

Ապրիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդում թեկնածուների հետ հարցազրույց տեղի կունենա։ Հոկտեմբերին տեղի կունենա գաղտնի փակ խորհրդակցություն, իսկ նոյեմբերին գլխավոր ֆորումը վերջնական որոշում կընդունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ