News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից 11 գործերի վերաբերյալ 3 վճիռ է հայտարարել։

Ինչպես հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով ստրասբուրգյան դատարանի կայքին՝ խոսքն այն մարդկանց բողոքների մասին է, ովքեր անհիմն ձերբակալվել եւ տուգանվել են փողոցներում՝ 2013-ի հունվարի 12-ին ու 26-ին, մարտի 10-ին, դեկտեմբերի 29-ին եւ 2014-ի մայիսի 6-ին՝ Բաքվում բողոքի ակցիաներին մասնակցելու համար։

ՄԻԵԴ-ը հիմնվում է այն բանի վրա, որ իշխանությունները՝ ցրելով ակցիաներն ու պատժելով մանսակիցներին, դրա հիմնավորվածության բավարար ապացույցներ չեն ներկայացրել։ Ակցիան ցրելը հավաքների ազատության խախտումն է, իսկ այդ գործերով դատավորներն ազնիվ չեն եղել։

Վուսալ Բայրամովը տուգանվել է հունվարի 12-ին ու 26-ին տեղի ունեցած ակցիաներին մասնակցելու համար, Սահավատ Մեհթիեւը՝ հունվարի 12-ի, Թունջայ Գուլիեւը՝ հունվարի 26-ի։

Ազեր Սադիգովը, Ջավիդ Գարայեւն ու Օսման Ահմեդովը տուգանվել են՝ կապված մարտի 10-ի ակցիայի հետ, Իսկ Խադիջա Իսմայիլովան՝ հունվարի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար։

Ջավիդ Գաջիբեյլին եւ Թուրալ Սադըգլըն տուգանվել են դեկտեմբերի 29-ի ակցիային մասնակցելու համար։

Քյամալ Բանանյարլըն եւ Օրհան Էյուբաձեն ձերբակալվել են 2014-ի մայիսի 6-ին՝ NIDA  ակտիվիստների դեմ դատավճռի բողոքին մասնակցելու համար։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ հայցորդներին որպես բարոյական վնասի փոխհատուցում 4-8 հազար եվրո պետք է վճարել։ Բացի այդ, տուգանքներին 480-850 եվրո փոխհատուցում կվճարվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ