News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հետաքննիչները, որոնք ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) իտալացի անդամ Լուկա Վոլոնտեի գործով պատրաստվում են առաջիկա դատական պարզաբանումներին, հայտարարել են, որ 2,39 մլն եվրո են հայտնաբերել Վոլոնտեի վճարումներում՝ բրիտնական եւ օֆշորային ընկերությունների միջոցով։

Այս մասին ասվում է Խադիջա Իսմայիլովայի հետաքննության մեջ։

Ֆինանսավորման մեծ մասը բաժին է ընկել բրիտանական Hilux Services LLP ընկերությանն ու էստոնական բանկում բաժնետիրական Baktelekom MMC ընկերության հաշվեհամարին, որը գրանցվել է Ադրբեջանում եւ կապված է երկրի իշխող ընտանիքի հետ։

Ինչպես պնդում են դատախազները՝ վճարումներն արված են ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների հետ կապված Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը հարթելու ջանքերին ի պատասխան։

Նշվում է, որ Վոլոնտեն Ադրբեջանի հետ գործարքի մեջ էր դեռեւս 2011-ին։ Այդ ժամանակ Բունդեստագի պատգամավոր Քրիստոֆ Շտրասեին, ում ԵԽԽՎ-ն հանձնարարել էր հաշվետվություն կազմել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, մերժել են Ադրբեջանի վիզա հատկացնել։ Այդ տարի Վոլոտնեն ինքն է Ադրբեջան այցելել՝ գործընկեր պատգամավոր Էլհան Սուլեյմանովի հրավերով։

Պարզվել է, որ Baktelekom MMC կապված է ադրբեջանցի գործարար Ռասիմ Ասադովի հետ։ Իսկ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ասադովը Ջալալ Փաշաեւի գործընկերն է։ Վերջինը Ադրբեջանի առաջին տիկնոջ, ինչպես նաեւ ներկայիս փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի զարմիկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ