News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ու ԱՎստրալիայի գիտնականները հայտնաբերել են մաստոդոնտի քարացած մնացորդներ, որի ոսկորների վրա երեւում են մարդու կողմից մշակման հետքեր։ Գտածոյի տարիքը ավելի քան հարյուր հազար տարի է։ Դա վկայում է այն մասին, որ հին մարդիկ եկել են Հյուսիսային Ամերիկա ավելի շուտ, քան համարվում էր, հայտնում է Oane–ը ։

Անհետացած կաթնասունի մնացորդները հայտնաբերվել են Քալիֆորնիայի Սան Դիեգո օկրուգում։ Գիտնականները ոսկորների բեկորների վրա հայտնաբերել են ճեղքեր, որոնք բնորոշ են պինդ առարկայով ներգործությանը։ Ոսկորները 130 հազար տարեկան են, տարիքը որոշվել է ուրանային տարեգրման մեթոդով։

Հետազոտողները եզրակացրել են, որ մարդիկ բավականին հմուտ ու փորձառու են եղել, եթե կարողացել են մեծ քարերն օգտագործել որպես մուրճ ու գործիք ՝ ոսկրածուծը հանելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ