News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ոստիկանության հատուկ ծառայությունների երեք աշխատակից է տուժել երկուշաբթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ բախումների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքին։

Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները երկուշաբթի օրը երթ են կազմակերպել Հանրապետության հրապարակից Նասյոն հարապարակի ուղղությամբ։ Վերջին ժամանակներում սովորական դարձած սցենարով՝ փակ դեմքերով խուլիգանները սկսել են ոստիկանների ուղղությամբ նետել այրվող հեղուկով շշեր ու աղբ։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազն են կիրառել։

Հեղուկի հետեւանքով այրվել է ոստիկաններից մեկի հագուստը, կրակը հաջողվել է հանգցնել։ Փողոցը, որով շարժվում են ակցիյաի մասնակիցները, պատել է ծխով՝ արցունքաբեր գազի հետեւանքով։

Անկարգությունների մի քանի մասնակիցներ այրել են սայլակը՝ սուպերմարկետից, որի վրա եղել է վիշապի ստվարաթղթե մանրակերտը եւ ուղղել ոստիկանների կողմ։ Ինչպես հայտնում են ականատեսները՝ ոստիկանության հետ բախումների հետեւաքնով վիրավորվե են նաեւ ակցիայի մասնակիցներ։ Տուժածների մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան։

Ամբոխին հանդարտեցնելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներն արցունքաբեր գազ եւ այլ միջւոցներ են կիրառել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ