Մոսկվայում փոթորկի հետեւանքով շուրջ 150 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հիմա 108-ը դեռեւս բուժհաստատություններում է, այդ թվում՝ ավելի քան երկու տասնյակ երեխա: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 168 մարդ: Նրանց մեծ մասի վիճակը բավարար կամ միջին ծանրության է, ութ անձ, սակայն, ծանր է վիճակում է:

«Այսօր մեր մասնագետների բրիգադ է կազմվել... Շրջում են Մոսկվայի կլինիկաներով, որպեսզի կոնսիլիումներ անցկացնեն եւ համեմատեն մեր գործողությունների իրավացիությունը: Զոհերի թիվը, ցավոք, Մոսկվայում 11-ն է, որոնցից մեկը՝ անչափահաս»,- հավելել է Խրիպունը: