Հուլիսն ու օգոստոսը բավականին շոգ կլինեն: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ ԳագիկՍուրենյանը: Նա նշեց, որ Արաբական թերակղզուց արեւադարձային օդային հոսանք կներթափանցի եւ հուլիսին եւ օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր:
«Առանձին օրերին, երբ հանրապետություն կներթափանցեն այդ տաք օդային հոսանքները` Արարատյան դաշտում, Տավուշի հովտային գոտիներում եւ Երեւանում ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ +40 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային հատվածներում` +4-+42 աստիճանի»,-ասաց նա:





























