News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել եւ ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան:  Պետք է ասեմ, որ այդ ճակատը, որը ձեւավորվել էր Արկտիկայից ներթափանցած -5 աստիճան ջերմաստիճան ունեցող եւ Միջերկրական ծովի բարձրացած +20 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային զանգվածների բախումից, այսինքն մոտ 25 աստիճան ջերմաստիճանային տարբերությամբ հոսանքների բախումից, արդեն հասել է Սիբիր: Մենք մտավախություն չունենք այս պահին, որ այդ փոթորկաբեր ճակատը կարող է հասնել Հայաստան: Մեր հանրապետությունում առաջիկա օրերին, երեկոյան ժամերին կարող է դիտվել ամպրոպ եւ քամու ուժգնացում, բայց այդպիսի փոթորիկ չի կանխատեսվում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ