News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեից Գլխավոր դատախազության տեղափոխված անձինք կենսաթոշակի անցնելիս օգտվելու են ՔԿ ծառայողին տրված պայմաններից: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, դատախազներին ու քննիչներին երկրին ծառայած տարիների համար բարձրացված կենսաթոշակը երկարաձգելու օրենքի քննարկումների ժամանակ («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը) ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հիմնական զեկուցողը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո է այս փոփոխությունն արվել, իսկ խորհրդարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«Այն անձինք, որոնք պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական մարմիններից տեղափոխվել են Քննչական կոմիտե, դրանից հետո, եթե տեղափոխվում են դատախազության համակարգ, պետք է հավասարաչափ օգտվեն Քննչական կոմիտեի ծառայողի համար 20-ամյա աշխատանքային ստաժի դեպքում երկարամյա կենսաթոշակի անցնելու պայմաններից, որովհետեւ Քննչական կոմիտեի ծառայողը երկարամյա կենսաթոշակի անցնում է, եթե 20-ամյա աշխատանքային ստաժը հավաքում է մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, մինչդեռ դատախազության ծառայողը երկարամյա կենսաթոշակի անցնում է, եթե 20-ամյա աշխատանքային ստաժը հավաքել է մինչեւ 2014թ.-ն»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ նախկինում 20 տարվա փորձ ունեցող դատախազներն ու քննիչները կարող էին կենսաթոշակի անցնել մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, եթե ցանկանում են բարձր կենսաթոշակ ստանալ: Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ