Վանաձորում մայիսի 30-ին վերելակի հորանն ընկած աղջկա առողջական վիճակում դրական փոփոխություններ կան: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

Նա նշեց, որ 14-ամյա Լուսինե Զաքարյանը Վանաձորի բժշկական կենտրոնից տեղափոխվել է իրենց մոտ: Աղջկա մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք, երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում: Նրա ոտքերն այսօր կվիրահատեն, երեխայի վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ:

Նրա հետ վերելակում եղել է 14-ամյա Վ. Ա.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: