News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վանաձորում վերելակը, որի հորանը նախօրեին 14-ամյա աղջիկ է ընկել, փորձաքննության է ենթարկվել դեկտեմբերի վերջին եւ տեխնիկական որեւէ թերություն չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Վերելակը քաղաքապետարանի ենթակայության տակ չի գտնվում, կա լիցենզավորված ընկերություն, որը զբաղվում է: Երեկ այդ ընկերության ներկայացուցիչները նույնպես դեպքի վայրում էին, նրանք ասում են, որ դեկտեմբերի վերջին փորձաքննության է ենթարկվել վերելակը, տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել եւ ենթակա է եղել շահագործման: Այս պահին էլ վերելակը սարքին է, սակայն չի շահագործվում, որովհետեւ դեռեւս փորձաքննություն պետք է տեղի ունենա՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- ասաց քաղաքապետը:

Մամիկոն Ասլանյանի խոսքով, ըստ տարածված տեղեկությունների, 14-ամյա աղջիկը փորձել է դուրս գալ եւ այդ պահին է դեպքը տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանն էր ընկել 14-ամյա Լուսինե Զ.-ն, որը ստացել է բազմակի վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

14-ամյա Լուսինեի հետ նույն վերելակում նաեւ ընկերուհին է եղել, որը ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ