News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ մայիսի 31-ին, նախկին փեսան աներոջը դանակահարել է երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարված Ալբերտ Ջահավիրյանի հարազատներից մեկը պատմեց, որ նախկին աներոջը դանակահարած տղամարդը 2 տարի առաջ ամուսնալուծվել է կնոջից, նրանք երկու երեխա ունեն՝ տղա եւ աղջիկ, դատարանը երեխաների խնամակալությունը հանձնել է մորը: Սակայն, նրանց տեսակցությունների շուրջ անընդհատ տարաձայնություններ են առաջացել, որի արդյունքում էլ պատահել է այսօրվա ողբերգությունը:

«Երկու երեխա ունեն՝ մեկ աղջիկ, մեկ տղա, բայց ինքը ցանկանում էր, որ տղային իրենով անի, չնայած դատարանը երեխայի խնամակալությունը մորն է հանձնել: Այնպես չէ, որ թույլ չէին տալիս երեխային տեսակցել, միշտ էլ տեսել, շփվել է երեխայի հետ: Այնքան հոգեկան խնդիրներ ունի էդ տղան, որ մի անգամ երեխային մանկապարտեզից գողացել է, հետո վերադարձրել էր»-,պատմեց հարազատը:

Նա նշեց, որ վերջին անգամ հայրը երեխային մայիսի 30-ին է տեսել, սակայն, այսօր գնացել է Ջահավիրյանների շենքի մոտ, դուրս կանչել նախկին աներոջը եւ պահանջել, որ նստի իր մեքենան. «Ալբերտը չի նստել, նա էլ իր մեքենայի միջից հանել է դանակը եւ հարվածել նրան: Հարեւան աղջիկը տեսել է, պատմում է, որ երբ Ալբերտն ընկել է, մեքենայով ցանկացել է անգամ անցնել վրայով»:

Դանակահարված տղամարդն այս պահին գտնվում է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Տղամարդն ունի կրծքավանդակի ձախ հատված կտրած-ծակած վերք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին փեսան դանակահարել է աներոջը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Դանակահարության մեջ կասկածվող անձի ինքնությունը հայտնի է,  սակայն, նա դեռ չի հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ