News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինված ապստամբության միջոցով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է, սակայն  դա լավագույն ուղին չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանի պնդմամբ՝ հուլիսի 17-ի դեպքերից  իշխանությունն այդպես էլ դաս չքաղեց, ինչըլավագույնս արատահայտվեց ընտրությունների ժամանակ:

«Իշխանությունները մնացել են ավտորիտար ռեժիմի, երկրի ռեսուրսները փոշիացնելու անօրինականություններով  իշխելու ճանապարհին: Դաս չեն քաղելու, մինչեւ չհեռանան իշխանությունից: Եթե դաս քաղեին, այդպիսի խայտառակ ընտրություններ չէին անցկացնի: Կա երկու ճանապարհ՝ կամ իշխանափոխոթյուն է լինելու եւ այս սոցիալ տնտեսական վիճակը բարելավվելու է, կամ էլ շարունակվելու է այն վատ սցենարը՝ արտագաղթը: Արդեն 400 հազար քաղաքացի լքել է Հայաստանը, սա շատ լուրջ խնդիր է ողջ երկրի համար՝ թե անվտանգության, թե տնտեսության զարգացման տեսանկյունից: Ակնհայտ է, որ իշխանությունը  դաս չի քաղել, հասարակությունը պետք  է փոխի իրավիճակը, պետք է  պայքարի», -ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա  խոսքով՝ զինված ապստամբության միջոցով երկրում իշխանափոխություն հնարավոր է իրականացնել, ինչպես եղել է աշխարհի այլ երկրներում, սակայն դա լավագույն տարբերակը չէ: 

«Այսօրվա զարգացած Ֆրանսիայի հիմքը  այդպես դրվեց:  Ես միշտ ասել եմ, որ իրավիճակը պետք է տանենք քաղաքական լուծման, ոչ թե զինված բախումերի: Հասարակական ճնշման միջոցով քաղաքական  փոփոխությունների պետք է գնանք: Հասարակական ճնշման պայմաններում հնարավոր է իշխնափոխություն, դա լավագույնն  ճանապարհն է, բայց մնացած՝ զինված  տարբերակներն էլ չեմ բացառում,  որին, իհարկե, ես կողմ չեմ, դա լավագույն տարբերակը չէ: Ընդունելի տարբերակը քաղաքացիական անհնազանդության ճանապարհն է, հասարակական ճնշման ներքո փոփոխություններ  անելը»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի զինված գրավումից հետո Երեւանում սկիզբ առած բողոքի ցույցերի ակտիվ մասնակիցներից էր,իսկ  հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի դեպքերի շրջանակում երկու ամիս ազատազրկվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ