News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալբերտ Էյնշտեյնի հայտնի լուսնակարը, որտեղ վերջինը լուսանկարչին լեզու է ցույց տալիս, հուլիսի 27-ին կվաճառվի աճուրդում։ Այս մասին ասվում է Nate D. Sanders Auctions աճուրդի տան կայքում։ Լուսանկարը մակագրել է Էյնշտեյնն ինքը։ Լուսանկարի նախորդ կրկնօրինակները հաջողվել է վաճառել ավելի քան 44 հազար դոլարով, փոխանցում է  Gazeta-ն։

Էյնշտեյնին լուսանկարել է Արթուր Սասսեն՝ գիտնականի 72-ամյա տարեդարձը նշելուց հետո, երեկույթի ժամանակ։ Երբ հոգնած ֆիզիկոսն արդեն ավտոմեքենայում էր, լուսնակարիչը մոտեցել է բացված դռան ու լուսանկարելու թույլտվություն խնդրել։ Էյնշտեյնը շրջվել է նրա կողմ եւ լեզու ցույց տվել։

Լուսանկարն արժեքավոր է նաեւ նրանով, որ այնտեղ երեւում են Էյնշտեյնի ուղեկցիները՝ Ֆրենկ Էյդելոթը (Փրինսթոնում ինստիտուտի տնօրենը, որտեղ աշխատում էր Էյնշթեյնը) եւ նրա կինը՝ Մարի Ժանեթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ