News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապահարզանը կարող է ոչ միայն սրտեր կոտրել, այլեւ ամուսինների նյութական արժեքները։ Այսպես է տեղի ունեցել Ճապոնիայում, որտեղ ապահարզանի հետեւանքով 54 ջութակ է տուժել։

Ճապոնական ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ, ում կասկածում են նախկին ամուսնուն պատկանող ջութակների հավաքածուի ոչնչացման մեջ։ Հավաքածուի ընդհանուր արժեքը հասնում էր 105․9 մլն իեն։

Ոստիկանությունը հայտնե լ է, որ 34-ամյա կասկածյալը ներխուժել է նախկին ամուսնու բնակարան ու կոտրել է գործիքները։ Նրա ամուսինը այդ ժամանակ գործուղման մեջ էր։

Դա տեղի է ունեցել 2014-ին, բայց կնոջը միայն հիմա են կալանավորել։

Նա չի հերքում, որ մտել է նախկին ամուսնու տուն, սակայն ասում է, որ գործիքներին ձեռք չի տվել, հայտնում է BBC-ն։

Նրա 62-ամյա նախկին ամուսինը զբաղվում էր ջութակների արտադրությամբ ու վաճառքով։

Հավաքածուի ամենաարժեքավոր գործիքը իտալական ջութակն էր՝ 50 մլն իեն արժեքով։

Ճապոնական լրատվամիջոցների հաղորդագրություններով, կինը չինուհի է, նրան կալանավորել են , երբ նա Չինաստանից Տոկիո էր վերադառնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ