Շոգեբաղնիքը մարմնավաճառներին տրամադրելու եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Արծրունի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Վերաքննիչ է դիմել մեղադրողը՝ պահանջելով բեկանել և փոփոխել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով և նրան զրկել շոգեբաղնիք շահագործելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից` 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Արծրունը Մարտունի քաղաքում գործող շոգեբազնիքը 2016թ. հունիսից մինչև սեպտեմբեր պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառների, որտեղ նրանք մեկ անգամվա համար 5 հազար դրամով տարբեր տղամարդկանց հետ ունեցել են սեռական հարաբերություններ:




























