News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բոլորը վաղուց գիտեին ադրբեջանական լոբբիի մեթոդների մասին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով փողեր լվանալու եւ եվրոպացի դիվանագետներին կաշառելու հետ կապված Ադրբեջանի շուրջ բարձրացած սկանդալը։

Զոհրաբյանի խոսքով՝ տարիներ շարունակ Բաքուն ակտիվորեն կաշառել է եվրոպացի այս կամ այն գործչին՝ նման կերպ իր շահերն առաջ տանելով։ «Արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցների վերջին սկանդալային բացահայտումները միայն ջրի երես հանեցին տվյալ գործունեությունը, որն այդքան ակտիվորեն վարում էր Ադրբեջանը։ Եվ այդ մասին լռել արդեն հնարավոր չէր»,-հավելեց պատգամավորը։

Զոհրաբյանը նշեց, որ հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի, որ Ադրբեջանը փաստացի կաշառել է Հունգարիայի իշխանություններին, եւ նրանք էլ առանց խղճի խայթի Բաքվին են հանձնել հայ սպային սպանած Ռամիլ Սաֆարովին։ «Նրանք Սաֆարովին 7 մլն դոլարով Ադրբեջանին վաճառեցին։ Նախօրեին Եվրախորհրդարանը տվյալ աննախադեպ սկանդալը պատասխանատու կերպով հետաքննելու որոշում կայացրեց»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ Guardian-ի տվյալներով՝ Ադրբեջանի իշխող վերնախավը ավելի քան 16 հազար վճարումներ է իրականացրել 2012-2014 թթ։ Այդ գումարների որոշ մասը վճարվել է քաղաքական գործիչների ու լրագրողների՝ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատությունները նվազեցնելու ու երկրի համար դրական վարկանիշ ստեղծելու համար։

Ըստ պարբերականի՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի սխեմայի միջոցով 2․9 մլրդ դոլար են «լվացել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով։ Բանկային փաստաթղթերը փոխանցվել են դանիական Berlingske թերթին, OCCRP կազմակերպությանը, Guardian –ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ