Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի կամ չխախտվի, ապա գործող վարչապետը չի կարողանա հաջորդ տարվա ապրիլին պաշտոնը նորից զբաղեցնել: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, փորձագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ գործող վարչապետը երկքաղաքացիություն ունի, իսկ երկրի Սահմանադրությունը թույլ չի տալիս երկքաղաքացիություն ունեցող անձանց իրենց թեկնածությունն առաջադրել: Դրա համար նա գոնե պետք է վերջին 4 տարիներին լիներ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մինչդեռ նա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի քաղաքացի է»,- ասաց Պապյանը:

Փորձագետի կարծիքով՝ իսկ Սահմանադրության փոփոխությունը միանգամայն հնարավոր է: Սակայն, ըստ նրա, դա կախված է բացառապես երկրի գործող նախագահի որոշումից եւ կամքից: