News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի պատգամավոր Արազ Ալիզադեն դժգոհել է Բաքվում ոջիլների տարածումից։

«Ես բազմաթիվ ահազանգեր եմ ստանում Բաքվում ոջիլների տարածման խնդրի մասին»,- ասել է պատգամավորը, ելույթ ունենալով Միլի մեջլիսի աշխատանքի ու սոցիալական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։

Պատգամավորի խոսքով՝ ստացված ահազանգերը դիտարկվում են։ «Ես զանգահարել եմ Հիգիենայի ու համաճարակաբանության հանրապետական կենտրոն, որտեղ ինձ հայտնել են, որ նախկինում իրենք պայմանագրային հիմունքներով դեղամիջոցներով մշակում էին նկուղները, աղբամանները։ Սակայն հիմա նման պայմանագրեր չկան։ ԱՆ-ում նույնպես հայտնել են, որ իրենց հետ ոչ ոք նման պայմանագիր չի կնքել։ Հետո ես դիմեցի Բնակկոմունալ վարչությանը։ Այնտեղ ինձ ասացին, որ Գործադիր իշխանությունը միջոցներ չի հատկացրել այդ նպատակների համար։ Իսկ գործադիր իշխանությունից ինձ հայտնեցին, որ կառավարության ղեկավարի մոտ ընդունելության արժանանալու համար ես պետք է դիմում գրեմ։ Ստեղծվում է խայտառակ քաշքշոց»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ