News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի շրջաններից մեկում ձին կծել է 13-ամյա տղային, ինչի հետեւանքով տղան քիչ էր մնացել զրկվեր իր առնանդամից։

Վիրաբույժ Ֆուադ Հուսեյնովը «Մեդիցինա․ազ»-ին պատմել է, որ ձին գրեթե ամբողջովին պոկել էր տղայի առնանդամը։ Ծնողների ցանկությամբ հիվանդի անունը գաղտնի է պահվել։ Երեխային սկզբում շրջանային հիվանդանոց են հասցրել, որտեղ նրան կարեր են դրել ու անմիջապես ուղարկել Բաքու։ Երեխաին հասցրել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք պատահարից 16 ժամ անց։ «Վիրահատությունը շատ ռիսկային էր»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը հաջող է անցել ու տղան գրեթե ապաքինվել է։

Թե ինչպես է ձիուն հաջողվել այդպես վնասել երեխային՝ անհայտ է մնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ