Թբիլիսիում՝ Քինձմարաուլի փողոցի վրա գտնվող գազալցակայանում, պայթյուն է հնչել։ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից հայտնել են, որ տուժել է 3 մարդ։ Մեկին տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ մյուս 2-ին հոսպիտալացրել են։
«Դեպքի վայրում 5 բրիգադ է աշխատում։ Հրդեհը մարվել է։ Տուժել է 3 մարդ, որքանով ինձ հայտնի է, նրանցից մեկը թեթեւ վնասվածքներ է ստացել, նրան տեղում են օգնություն ցուցաբերել»,– հայտնել են մամուլի ծառայությունից։
Հարուցվել է քրեական գործ լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս անվտանգության կանոնների խախտումը հոդվածով։