News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա–դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցը Ադրբեջանից 15 հազար եվրո գումար է ստացել միջանկյալ ընկերությունների եւ Գերմանիայում Քրիստոնեա–սոցիալական  միության նախկին պետքարտուղար Էդուարդ Լինթների հետ կապված լոբբիստական ընկերությունների միջոցով։ Գումարի դիմաց պատգամավորը միշտ աչքի է ընկել Բաքվի ռեժիմի նկատմամաբ իր լոյալ դիրքորոշմամբ, հաղորդում է Գերմանիայի առաջին հեռուստաալիքը։  

REPORT MAINZ պարբերականի բացահայտումներից հետո պատգամավորը ստիպված այդ վճարումները հայտարարագրել էր, սակայն, միեւնույնն է, հրաժարվել էր բացատրել, թե որտեղից է ստացել այդ գումարները։ Պարբերականը ենթադրում է, որ Շթրենցը կեղծ շահերի բախման հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին։ «Մինչ Եվրոպայի խորհրդի անդամները, ինչպես օրինակ, բելգիացի Ալան Դեստեքսը Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հրաժարական տվեց, Կարին Շթրենցը նախկինի պես մնում է իր պաշտոնում։ Կարծես թե իշխող ՔԴՄ կուսակցությունն ուզում է սպասել, մինչեւ միջադեպն ինքնըստինքյան հանգուցալուծում ստանա»,– հայտնում է հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ