News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանի Բահչեսարայ գավառում` կենտրոնից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ալիաղա գյուղում լիովին ավերակ դառնալու վտանգի տակ եղող Ալիաղա գյուղի եկեղեցին պահպանության տակ է առնվել տեղի բնակիչների կողմից:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, տեղի գյուղացիները միաժամանակ «գյուղական հյուրանոցի» են վերածել դատարկ մնացած մի տուն (ամենայն հավանակնությամբ` հայկական- խմբ.), սակայն այցելուներից ոչ մի գումար չեն վերցնում` այնտեղ հյուրընկալվելու համար: Այդ հողե տունը պահպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են տեղի բնակիչների կողմից: Ալիաղայի գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցի այցելեն հատկապես հայերը:

7 տուն բնակչություն ունեցող սույն գյուղում այդ հյուրատան մաքրության գործը եւս տեղացիներն են ստանձնել: «Հյուրանոց» անվանվող այդ հողե տունը բաղկացած է 2 սենյակից, մի հյուրասրահից, խոհանոցից և լոգասենյակից:

Գյուղի իմամ Մեհմեթ Վեֆան հայտնել է, որ հյուրանոցից մոտ 10 մ հեռու գտնվող Ալիաղա գյուղի եկեղեցին վաղուց այցելուներ չի ունեցել: Ըստ իմամի` եկեղեցին գտնվում է լիովին ոչնչանալու եզրին: Նա նաեւ պահանջել է, որ իրավասուները հնարավորինս շուտ սկսեն զբաղվել եկեղեցու վերականգնման աշխատանքներով: Իմամը ընդգծելով, թե իրենց համար հավատքը շատ մեծ նշանակություն ունի, նշել է. «Մենք ցանկանում ենք, որ հայերը գան, այցելեն իրենց պաշտամունքի վայրերը: Եթե գան, կարող են անվճար մնալ այս հյուրատանը»:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ալիաղա գյուղի` տվյալ շրջանի ամենաբարձր կետում գտնվելու պատճառով գյուղ հասնելը բավականին բարդ գործ է, եւ որ գավառի կենտրոնից մեքենայով գյուղ կարելի է հասնել միայն երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ ոտքով գնալու դեպքում 2 ժամ կպահանջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ