News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած երկրաշարժը երկար ժամանակահատվածում տարածաշրջանում խոշորագույնն է դարձել: Այս մասին նշել է Սաութհեմփթոնի համալսարանի (Բրիտանիա) սեյսմոլոգ Սթիվեն Հիքսը, փոխանցում է Gazeta-ն:

Ամերիկյան երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21.18-ին, ցնցումների մագնիտուդը կազմել է 7,3: Էպիկենտրոնը գտնվում է Իրաքի Հալաբջա քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք:

Հաստատվել է, որ երկրակեղեւի խզումը տեղի է ունեցել ըստ Արաբական եւ Եվրասիական պլատֆորմների բեկվածքների: Երկրաշարժն առաջացել է ապարների բեկվածքների թեք տեղաշարժով, որն առաջացել է երկրակեղեւի սեղմվելու հետեւանքով: «Երկրաշարժի շրջանում Արաբական պլատֆորմը Եվրասիականի համեմատ հյուսիս է շարժվում տարեկան 26 մմ արագությամբ: Երկու սալերը կցվում են հյուսիսարեւմտյան ուղղությամբ՝ այս երկրաշարժի անմիջական մերձավորությամբ՝ ստիպելով աճել Իրանի Զագրոսի լեռներին»,- նշված է ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ