News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական հեռուստաընկերությունն իր էժան եւ ողորմելի ծրագրերով հերթական մարազմն է ապացուցել:

Այս անգամ 5/5 հաղորդումն է առանձնացել իր «Elçilik» (խնամախոսություն) շարքով, վրդովված հաղորդում է haqqin.az-ը:

«Նրա իմաստը նրանում է, որ հաղորդավար Զաուր Քյամալը շրջում է շրջաններով եւ աղքատ ընտանիքների փեսացուներին օգնում է հարսնացու գտնել: Եթե որևէ փեսացուի մերժում են հարսնացուի հարցում, գործին միջամտում է Զաուր Քյամալը, որն իր նկարահանող խմբի հետ գնում է աղջկա ծնողների տուն եւ փորձում է նրանց համոզել: Այս անգամ Զաուրը գնացել է 7-րդ դասարանի աղջկան ամուսնացնելու, այն դեպքում, որ Ադրբեջանում անչափահասների հետ ամուսնություններն օրենքով արգելված են: Սա մանկապղծության հոդված է ենթադրում:

«Կարելի է ենթադրել, որ նկարահանող խումբը չի իմացել, որ աղջիկը անչափահաս է, սակայն ինչպե՞ս են խմբագիրները թույլ տվել, որ դա եթեր հեռարձակվի»,-գրում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ