News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի միջամտությունն Իրանի ներքին գործերին վարկաբեկում է Ֆրանսիայի կառավարությանը իրանցիների աչքերում։  Նման տեսակետ է հայտնել Իրանի հոգևոր առաջնորդի ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայաթին, հայտնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ նախագահ Էմանուել Մակրոնի ու Ֆրանսիայի կառավարության շահերից չէ միջամտել այնպիսի հարցերի, ինչպիսիք են Իրանի հրթիռային ծրագիրն ու ռազմավարական հարցերը, որոնք շատ զգայուն են Թեհրանի համար։ Նա նշել է, որ նման գործողությունները միայն կխաթարեն Ֆրանսիայի հանդեպ վստահությունը Իրանի աչքերում, շեշտելով, որ Թեհրանը երբեք որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր հրթիռային ծրագրի կապակցությամբ։ «Որպես իրանցի, որը ծանոթ է արտաքին քաղաքականության հարցերին ու ֆրանսիական պատմությանը, ես խորհուրդ եմ տալիս այդ երկրի նախագահին հետևել գեներալ դե Գոլի ուղուն՝ արտաքին քաղաքականության հարցերում»,- հավելել է Վելայաթին։

Մակրոն. ԱՄՆ-ն Իրանին կարող է հարկադրել սեփական միջուկային զենքը ստեղծել

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ