News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 2 հոդվածով, հայտնում է «Грузия Online»-ը: 

«Մեղադրանք է առաջադրվել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ նրա ահաբեկչական գործունեությանն օգնություն ցույց տալու համար, ինչպես նաեւ ահաբեկչության նպատակով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար»,- նշված է դատախազության հայտարարության մեջ: Այս մեղադրանքով նախատեսվում է 10-ից մինչեւ 17 տարվա ազատազրկում:

Ավելի վաղ ձերբակալվածի փաստաբան Իմեդա Կարկաշաձեն հայտնել էր, որ իր պաշտպանյալը ռուսական քաղաքացիություն ունի: Նրա տեղեկացմամբ՝  տղամարդն ավելի վաղ է ձերբակալվել, նախքան հատուկ գործողությունը սկսելը, ահաբեկչության հետ չկապված հոդվածներով: Կասկածյալի անունը չի հրապարակվում:

Չորեքշաբթի լույս գիշերը Թբիլիսիում ահաբեկիչների վնասազերծման գործողություն է սկսվել, որը գրեթե  մեկ ամբողջ օր է տեւել: Նոյեմբերի 22-ի երեկոյան Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է հանցավոր խմբի անդամներից մեկին կալանավորելու եւ երեքին ոչնչացնելու մասին, որոնք Վրաստանի քաղաքացիներ չեն: Գործողության ընթացքում ուժայինների շրջանում մեկ աշխատակից զոհվել է, չորսը վիրավորվել: Ավելի ուշ երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան հայտարարել է, որ խոսքը «միջազգային ահաբեկչության փաստին» է վերաբերում, եւ ըստ հատուկ գործողության քննություն է տարվում նաեւ ուրիշ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ