Ռուս ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) պաշտոնապես ճանաչել է Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) անկախ կարգավիճակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Մոսկվայում կայացած Եպիսկոպոսական խորհրդի մամուլի ծառայությանը:
«Խորհրդի մասնակիցները միաձայն աջակցել են Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Օնուֆրիի՝ Մոսկվայի հայրապետության կանոնակարգում ՈՒՈՒԵ-ին առանձին մաս հատկացնելու խնդրանքին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Նախաձեռնությանն աջակցել են Խորհրդի բոլոր մասնակիցները: Մոսկվայի հայրապետության կանոնակարգում կամրագրեն, որ ՈՒՈՒԵ կառավարման կենտրոնը Կիեւում է: Բացի այդ, Եկեղեցու ընդհանուր դատարանը այսուհետ կտարածվի Մոսկվայի հայրապետության ողջ տարածքով՝ բացառությամբ Ուկրաինայի: