News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի տարածքից ռուսական զորքերի զգալի մասի դուրսբերման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո էլ հանրապետությունում կմնան ռուսական բազաները: Այս մասին ՌԲԿ-ին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը:

 «Մենք նվազեցնում ենք Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր ռազմական խմբավորումը, ընդ որում՝  զգալիորեն»,-պարզաբանել է նա`  նշելով, որ զորքերը ամբողջապես «դուրս չեն բերվելու»: «Հմեյմիմում կմնա մեր ավիացիան՝ ռմբակոծիչները, կործանիչները, գրոհային ինքնաթիռները, բանակային ավիացիան»,-հստակեցրել է Բոնդարեւը`հավելելով նաեւ, որ Սիրիայում կպահպանվի հակահրթիռային պաշտպանությունը:

Զորքերի դուրսբերման որոշումը նա անվանել է «Սիրիայում պատերազմի ավարտման պաշտոնական ճանաչում»

 «Մեր զինված ուժերը փայլուն կերպով լուծեցին ահաբեկիչների ոչնչացման դժվարին եւ պատասխանատու խնդիրը, նույնիսկ նախատեսված ժամանակահատվածից ավելի վաղ»,- ասել է Բոնդարեւը` նշելով, որ Մոսկվայում «շատ ուրախ են, որ Սիրիան 2018 թվական մուտք կգործի ազատ, խաղաղ երկրի կարգավիճակով»։

Սենատորը խոսքով՝ ներկայումս առաջին պլան է դուրս գալիս ինժեներական զորքերի դուրսբերումը:

 «Ռուսները մասնակցում են Սիրիայի տարածքի ականազերծմանը»,- հիշեցրել է Բոնդարեւը, պարզաբանելով, որ, նրա կարծիքով, «ՄԱԿ մյուս երկրները եւս կմիանան այս աշխատանքին»:

 «Ինչ վերաբերում է Սիրիայի ազգային բանակին, ապա այժմ հատուկ պատասխանատվություն է դրվում օդային պաշտպանության համակարգի եւ Սիրիայի սահմանապահների վրա, որոնք պետք է կանխեն հարեւան երկրների տարածքներից զինյալների միգրացիան», - եզրափակել է Դաշնային Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահը:

Տեղեկությունները այն մասին, որ ռուսական ռազմակայանները կմնան Սիրիայում, նաեւ հաստատել է Պետդումայի անդամ, Մոսկվայի եւ Դամասկոսի միջեւ միջխորհրդարանական երկխոսության անդամ Դմիտրի Սաբլինը։ «Մեր բազաները կմնան Սիրիայում եւ կհիշեցնեն բոլորին, որ մենք կարող ենք արագ վերադառնալ»,-ասել է նա:

Ինչպես պատմել է Դաշնության Խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչը՝ Սիրիայից ռուսական զինված ուժերի անձնակազմի  եւ ռազմական տեխնիկայի դուրսբերումը մեկ ամիս կպահանջի:

 «Չեմ բացառում, որ այնպիսի որոշում ընդունվի, որ մարդիկ Ամանորը տանը տոնեն»,-ավելացրել է սենատորը`նշելով, որ «ավելի շատ ժամանակ կարող է պահանջվել նյութական ակտիվների դուրսբերման համար»: Այժմ, ռուսական զորավարժություններից հետո, սիրիական բանակը, նրա կարծիքով,  երկրի տարածքում անվտանգությունը ինքնուրույն կարող է ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ