News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պակիստանը դավաճանված է զգում Վաշինգթոնի այն քննադատության հետ կապված, որ երկիրն ահաբեկչության դեմ պայքարում բավական չափով չի աշխատում։ Այս մասին  հայտարարել է Պակիստանի բանակի հրամանատար գեներալ Կամար Ձավիդ Բաջվան ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելի հետ զրույցում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Պակիստանին «ստի եւ խաբեության» մեջ։

Ջոզեֆ Վոթելը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն չի դիտարկում Պակիստանի ներսում ինչ-որ միակողմանի գործողություններ, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ-ի եւ Պակիստանի միջեւ լարվածությունն աճել է Վաշինգթոնի բողոքների այն կապակցությամբ, որ Աֆղանստանի թալիբներին եւ Հաքանի ցանցին թույլ են տալիս թաքնվել Պակիստանում: Իսլամաբադը հերքում է այդ մեղադրանքները եւ մեղադրում է Միացյալ Նահանգներին  ահաբեկչության դեմ պայքարում ընկած բազմաթիվ զոհերի անարգանքի մեջ։

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը հայտարարել էր Պակիստանին տրամադրվող մոտ 2 միլիարդ դոլարի օգնության կասեցման մասին: Օգնության դադարեցման մասին որոշումը կայացվել էր իր թվիթերյան էջում Թրամփի  հրապարակումից  մի քանի օր անց, որ ԱՄՆ-ին հիմարեցրել են՝ 15 տարի շարունակ Պակիստանին տրամադրել է 33 միլիարդ դոլարի օգնություն, իսկ փոխարենը պարգեւատրվել «ոչնչով, բացի ստից ու խաբեությունից»։

Հունվարի 12-ին Պակիստանի բանակի հայտարարության մեջ ուղղակիորեն չի հիշատակվում Թրամփի թվիթը: Գեներալ Բաջվան  ասել  է, որ ամբողջ Պակիստանի ժողովուրդը չնայած տասնամյակների համագործակցությանը դավաճանված է զգացել Միացյալ Նահանգների վերջին հայտարարության հետ կապված »,-նշված է Վոթելի հետ հեռախոսազրույցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ