Կիեւի Շեւչենկոյի թաղամասում տեղի է ունեցել հրաձգություն, երկու մարդ հրազենային վիրավորում է ստացել, նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է Կիեւի Ազգային ոստիկանության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը։
«Ժամը 12։12-ին ստացվել է ահազանգ՝ Շեւչենկոյի թաղամասի Լագերնայա փողոցում տղամարդու հրազենային վիրավորման մասին։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության ջոկատներ, օպերատիվ քննչական խմբեր ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ»,- հայտնում են ոստիկանությունից։
Միջադեպի հանգամանքները քննվում են, սկսել են որոնել անձանց, որոնք առնչություն ունեն հրաձգությանը եւ սպանությանը, փոխանցում է «112 ua» պարբերականը։




























