News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի հայազգի բնակիչ Արտյոմ Գասպարյանը կանգնելու է դատարանի առջեւ 32 մեղադրանքներով, այդ թվում՝ սպանության մեղադրանքով, հաղորդում է patch.com-ը։

Գասպարյանը մեղադրվում է 37-ամյա տղամարդու սպանության մեջ։ Ադան Կորեան կորցրել էր մեքենայի կառավարումը, երբ Գասպարյանը կրակել էր նրա վրա։ Հանցագործության դրդապատաճռներն անհայտ են, սակայն քննիչները վստահ են, որ Գասպարյանը կանխամտածված է գործել։

Ընդհանուր առմամբ, 34-ամյա Գասպարյանին մեղադրում են մի ամբողջ շարք հանցագործությունների մեջ, որ նա կատարել է Քալիֆորնիայի Պանորամա Սիթի, Լոս Անջելես, Բըրբենք, Արեւմտյան Հոլիվուդ եւ Քարսոն քաղաքներում։ Նրան առաջադրվել է նաեւ սպանության 11 փորձի երկրորդ աստիճանի վեց ավազակային հարձակումների, մեքենաների վրա կրակելու հինգ դեպքերի, մեքենայի երկու առեւանգումների, մեկ վրաերթի, հրազեն պահելու, հարձակման եւ այլ հանցանքների մեջ։

Գասպարյանին դատարան են բերել հաշմանդամի սայլակով, քանի որ երկու տարի առաջ ձերբակալության ժամանակ ոստիկանները կրակել էին նրա վրա։ գասպարյանը հետապնդման ժամանակ դուրս էր եկել հանդիպակաց գիծ եւ բախվել մի մեքենայի, որում գտնվող կինն ու երեք երեխաները վնասվածքներ էին ստացել։

Դատախազությունն առաջիկայում կհայտնի՝ արդյոք Գասպարյանի համար մահապատիժ է ոզում, թե ոչ։ Դատական հաջորդ լսումները կայանալու են փետրվարի 15-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ