Փետրվարի 21-ին, ժամը 21:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan 350Z» մակնիշի 80 LP 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Փրկարարները Ս. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: