Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի անդամները հավանություն են տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին, հաղորդում է AP- ն:

Յոել Ֆորդեվինդի հեղինակած փաստաթղթերը խորհրդարանում մեծամասնության աջակցությունն են ստացել:

Միեւնույն ժամանակ, արտգործնախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կաագը նշել է, որ Նիդերլանդների կառավարությունը չի հետեւի խորհրդարանի օրինակին: Նրա խոսքով՝ կառավարությունը «շարունակելու է զսպվածություն ցուցաբերել»:

Խորհրդարանականները նաեւ որոշել են, որ կառավարության անդամը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում հիշատակի միջոցառումներին, հաղորդում է NOS-ը: