News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Փետրվարի 24-ին ուժի մեջ է մտել «Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում գրավյալ տարածքների հանդեպ Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովման քաղաքականության առանձնահատկությունների մասին» օրենքը, հայտնում է «Ուկրինֆորմը»։

Գերագույն ռադայի պաշտոնաթերթը հրապարակել է Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը 2018-ի փետրվարի 23-ին։ Օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։

Փաստաթղթում նշված է ՈՒկրաինայի մի մասի՝ մասնավորապես Ղրիմի ու Սեւաստոպոլի օկուպացիայի մեկնարկի ամսաթիվը՝ 2014 թ․ փետրվարի 20։

Օրենքով սահմանվում են պետական քաղաքականության առանձնահատկությունները՝ Դոնբասի օկուպացված տարածքներում Ուկրաինայի պետական ինքնիշխանության ապահովման համար։

Նախատեսվում է, որ Դոնեցկի ու Լուգանսկի տարածքներում գտնվող շրջանների, քաղաքների, ավաննների ու գյուղերի սահմանները պետք է որոշի նախագահը՝ ՊՆ հետ համատեղ։

Ըստ օրենքի՝ ՌԴ ագրեսիայի հետեւանքով ՈՒկրաինային հասցված նյութական կամ բարոյական վնասի համար պատասխանատու է համարվում Ռուսաստանը՝ միջազգային իրավունքի նորմերի ու համաշխարհային սկզբունքների համաձայն։

Բացի դրանից, պատգամավորները սահմանում են, որ այն անձիք, որոնք մասնակցել են ՌԴ ագրեսիային կամ էլ մասնակցում են ՌԴ օկուպացիոն աշխատակազմին, քրեական պատասխանատվություն են կրում Ուկրաինայի օրենսդրությունը ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերը խախտելու համար։

Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքը Ուկրաինայի արեւելքում ուժային լուծում է ենթադրում.Լավրով 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ