Հարավային Աֆրիկայում առյուծը հարձակվել եւ սպանել է 22-ամյա աղջկան: AFP-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Պրետորիայից 45 կիլոմետր հյուսիս:

Առյուծը մասերի է բաժանել զոհին՝ նրան ծանր վերքեր պատճառելով: Ականատեսները փորձել են օգնել նրան, սակայն վերքերը շատ խորն են եղել եւ նա մահացել է դեպքի վայրում: