News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սլովակ լրագրող Յան Կուցիյակի եւ նրա ընկերուհու սպանությունը կարող է կապված լինել նրա լրագրողական հետաքննության հետ, կարծում է Սլովակիայի ոստիկանությունը, հաղորդում է  The Shift-ը:

Կուցիյակը հետաքննել է գործարարի գործունեությունը, ով հարկերից խուսափելու եւ փողերը լվանալու համար ենթադրաբար Մալթան է օգտագործել: Նա աշխատել է Actuality.sk տեղեկատվական պորտալում եւ մասնագիտացել է խարդախությունների հետաքննության մեջ, հաճախ գործարարների մասնակցությամբ, որոնք կապ են ունեցել Սլովակիայի կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ այլ քաղաքական գործիչների հետ:

Կուցիյակը Եվրամիությունում երկրորդ լրագրողն է, ով մահացել է վերջին հինգ ամիսների ընթացքում լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիա սպանությունից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերին Մալթայում:

Լրագրողի վերջին հետաքննությունը կապված էր գործարար Մարիան Կոչների եւ Բրատիսլավայում շքեղ բնակելի համալիրի հետ, որն անցյալ տարի հայտնվել էր քաղաքական սկանդալի կենտրոնում: Կուցիյակը ոստիկաններին տեղեկացրել է իր հասցեին արված Կոչների սպառնալիքների մասին:

Խոսելով սլովակ լրագրողի սպանության մասին՝ Դաֆնա Գալիցիայի որդին՝ Մեթյուն, ասել է, որ Կոչները Մալթան օգտագործել է փողերը լվանալու եւ հարկերից խուսափելու համար:

2014 թվականին MaltaToday-ը հաղորդել էր, որ Կոչները Մալթայի բանկից 4 մլն եվրո է ստացել, որը Սլովակիայի իշխանությունները կապում էին Սլովակիայի քաղաքական գործիչներին տրվող ենթադրյալ կաշառքների հետ:

Փետրվարի 25-ին Կուցիյակը եւ իր ընկերուհին  իր տանը մահացած էին հայտնաբերվել:

Անցյալ տարվա հոկտեմբերին 53-ամյա լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիան սպանվել էր իր ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Լրագրողը հայտնի էր իր բլոգով, որտեղ նա հրապարակում էր Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ