News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ վրդովվել է «անարդար առեւտրի» պայմաններից այն պատճառով, որ նա պետք է որոշում ընդունի՝ արդյոք պետք է հարկեր կամ քվոտաներ սահմանել պողպատի եւ ալյումինի էժան ներկրման համար, ինչը, ըստ նրա, ոչնչացնում է ամերիկյան արտադրողներին, հաղորդում է AFP-ն:

Իր թվիթում Թրամփը չի նշել կոնկրետ երկիր: Սակայն սպասվում է, որ Սպիտակ տունը հայտարարություն կանի, թե արդյոք պատժամիջոցները կկիրառվեն Չինաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների նկատմամբ` աշխարհի մետաղների ավելցուկի դեմ պայքարելու համար:

Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, պողպատի եւ ալյումինի արտադրության ամերիկյան ընկերությունների ղեկավարները հնարավորինս շուտ կհրավիրվեն Թրամփի հետ հանդիպելու համար:

«Մեր պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը (եւ շատ ուրիշներ) աշխարհի բոլոր երկրների հետ տասնյակ տարիների անբարեխիղճ առեւտրի եւ վատ քաղաքականության ընթացքում ավերվել է: «Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երկրի, ընկերությունների եւ աշխատակիցների հաշվին շահույթ ստանան:

Մենք ազատ, արդար եւ խելացի առեւտուր ենք ուզում», - Twitter-ում գրել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ