News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Արարատ քաղաքում 5 տարի առաջ մահացած 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի դստեր բողոքը՝ կապված գործում առկա գրության կեղծ լինելու մասին: NEWS.am-ի հետ զրույցում մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը, պնդում է, որ գրությունը կեղծված է, քանի որ այն իր հոր մահից հետո է հայտնվել, սակայն Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը ոչ մի ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքի վրա:

«Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել հորս գործում առկա իբր իր կողմից գրված եւ ստարագրված գրության կեղծ լինելու մասին իմ բողոքը: Մարտ ամսին արդեն դատական նիստ տեղի կունենա: Ես պնդում եմ, որ այդ գրությունը կեղծ է, քանի որ մահից հետո մարդը չի կարող գործից դուրս գալու դիմում գրի ու ստորագրի»,- ասաց Գայանեն:

Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն վստահ է՝ կատարվածը սպանություն է: Նշենք, որ Գայանեն պնդում է, որ հոր մահվան մեղավորները քարի արտադրամասի սեփականատերերն են՝ Ավետիսյանները, որոնց մոտ էլ աշխատել է Գյանջիրով Հովհանյանը:

Գայանե Հովհանյանը հուսով է, որ Վերաքննիչը «կաշկանդված» չի լինի, ու Վերաքննիչում արդարացի որոշում կկայացնի:

Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ երկրորդ փուլում Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քրեական գործի կասեցումն անփոփոխ է մնացել, իսկ Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ պարտավորվել էր վերացնել առաջին ատյանի վճիռը՝ արձանագրելով, որ խախտվել են տուժողի իրավահաջորդի իրավունքները:

Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել էին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այս որոշումը եւ այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

Հնարավոր չէ, որ մահից հետո մարդը գործից դուրս գալու դիմում գրի ու ստորագրի. Դատարանը մերժել է մահացածի դստեր բողոքը

Գայանեն իրավաբան է դարձել, որպեսզի բացահայտի հոր մահվան առեղծվածը

Տպել
Ամենաշատ